ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ռեստորանը

ՊԱՏԵՐԸ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ

Երևանի սրտում, պատմական շենքի պատերի ներսում, գտնվում է MOV-ը՝ ոչ պարզապես ռեստորան, այլ հայկական խոհանոցի հոգուն նվիրված անկեղծ հարգանքի տուրք։ Շենքը, որի առջև կանգնած եք, ունի յուրահատուկ պատմություն։ Այն կառուցվել է XIX դարում և պատկանել է վաճառական Գրիգոր Ամիրյանին։ Այստեղ ապրել են Ալեքսանդր Մյասնիկյանը և Աղասի Խանջյանը, իսկ ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկին գիշերել է այս տանը։ Այս պատերի ներսում գործել են Երևանի քաղաքային վարչությունը և խորհրդարանը, ավելի ուշ այստեղ տեղակայվել են հիվանդանոց, երկրաբանական թանգարան և նույնիսկ լուսանկարչական ատելյե։ Այս տանը կազմակերպվել են հանդիսավոր ընթրիքներ և կարևոր հանդիպումներ։ Այդպսիով, միավորելով հայկական խոհանոցի հանդեպ մեծագույն սերն ու հարգանքը, հենց այստեղ է իր դռները բացել MOV-ը։ Բարի գալուստ նոր պատմություն, բարի գալուստ MOV։

Կոնցեպտը

ԲԱՆԱԼԻՆ ԱՐՄԱՏՆԵՐՈՒՄ Է

Մեր ճանապարհը սկսվեց անորոշության ժամանակներում, երբ թվում էր, թե աշխարհը կորցնում է իր կողմնորոշիչները։ Այդպիսի պահերին մարդուն անհրաժեշտ է մի բան, որը կայուն է և ամուր շնրոհիվ խոր արմատների։ Հենց այդ ժամանակ մենք՝ երեք ոգեշնչված համախոհներ, որոշեցինք վերակենդանացնել հայկական խոհարարական ավանդույթի կրակը։ Մի ամբողջ տարի մենք խորասուզվեցինք մեր ժառանգության մեջ՝ բացահայտելով տոլմայի՝ մեր գլխավոր գոհարի պատմություններն ու գաղտնիքները։

Խոհանոցը

ՊԱՏՄՈՒՄՆԵՐ՝ ՏԵՐԵՎՆԵՐԻ ՄԵՋ

Տոլման իր էությամբ բազմազանության և ստեղծարարության տոն է։ Խաղողի տերևների կամ այլ խոտաբույսերի մեջ փաթաթված՝ այն պահպանում է հայկական համերի սիրտը՝ լցված համեմված մսի, հացահատիկների և խոտաբույսերի խառնուրդով։ Մեր ճաշացանկի յուրաքանչյուր տոլմա մանկության մի գլուխ է, սերնդեսերունդ փոխանցված բաղադրատոմս, որը լցված է մայրական խոհանոցի ջերմությամբ և հոգատարությամբ։ Այս ուտեստները պարզապես սնունդ չեն․ դրանք հիշողություններ են, նոստալգիկ ճանապարհորդություն դեպի տնային համեղությունների աշխարհ։

Առաքելությունը

ՏԱՆ ՀԱՄՆ ՈՒ ՀՈՏԸ

MOV-ը պարզապես ռեստորան չէ, այլ հին ավանդույթների վերածննդի օրրան է՝ Հայաստանին ուղղված սիրո ուղերձ, որը գրվել է խոհանոցային լեզվով։ Այսօր Երևանում կա մի վայր, որտեղ յուրաքանչյուր ուտեստ իր մեջ կրում է պատմություն և մշակույթ։ Ուստի MOV-ը հրավիրում է ձեզ նորովի բացահայտելու տոլմայի և հայկական այլ ուտեստների կախարդանքը և վայելելու դարավոր ավանդույթների համը՝ ժամանակակից մեկնաբանմամբ։ Բարի գալուստ մեր պատմություն, բարի գալուստ MOV։