ԻՆՏԵՐԻԵՐ
Շենքը, որի առջև կանգնած եք, ունի յուրահատուկ պատմություն։ Այն կառուցվել է XIX դարում և պատկանել է վաճառական Գրիգոր Ամիրյանին։ Այստեղ ապրել են Ալեքսանդր Մյասնիկյանը և Աղասի Խանջյանը, իսկ ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկին գիշերել է այս տանը։ Այս պատերի ներսում գործել են Երևանի քաղաքային վարչությունը և խորհրդարանը, ավելի ուշ այստեղ տեղակայվել են հիվանդանոց, երկրաբանական թանգարան և նույնիսկ լուսանկարչական ատելյե։ Այս տանը կազմակերպվել են հանդիսավոր ընթրիքներ և կարևոր հանդիպումներ։
Այդպսիով, միավորելով հայկական խոհանոցի հանդեպ մեծագույն սերն ու հարգանքը, հենց այստեղ է իր դռները բացել MOV-ը։
Բարի գալուստ նոր պատմություն, բարի գալուստ MOV։

