
ՏՈԼՄԱՆ՝
Թագուհին
Ու թե փնտրես համն այս հին երկրի, այն կվերադարձնի քեզ տուն․ այդ համը կգտնես «ՄՈՎ»-ում:
Փաթաթված խաղողի տերևով և լցոնված մսի, հացահատիկների ու կանաչիների ներդաշնակ խառնուրդով՝ հենց տոլման է արտացոլում հայկական խոհանոցի էությունը։ Տոլման տոն է իր խորհրդով. տոն հիշողության, որը վառ ապրում է յուրաքանչյուր հայ ընտանիքի ճաշկերույթի մշակույթում։ Մեր ճաշացանկի յուրաքանչյուր տոլմա մի պատմություն է մանկությունից՝ բաղադրատոմս, որը սերնդեսերունդ փոխանցվել է սիրով ու հոգատարությամբ։
Տոլման պարզապես ուտեստ չէ․ այն պատմություն է, որը հնչում է միլիոնավոր ընտանիքներում, կերպար ու պատմվածք է, մեր խոհարարական ավանդույթի թագուհին։ Տոլման կանացի է․ այն մարմնավորում է հոգատար կնոջ ոգին։
Հայտնվելով սեղանին տոլման արդնացնում է տան հիշողությունները, որտեղ մայրիկն, ասես, սեղան է գցել։
Օ դը Վի
MOV-ում սեղանին մատուցվում է հայկական ավելի քան 90 տեսակի դիստիլյատ՝ թրմօղի․ այն հայկական խոհանոցի մշակույթի անբաժանելի մասը և մեր հայրերի՝ հայտնի ու անհայտ, ժառանգությունը՝ տեղական մրգերի՝ սերնդեսերունդ փոխանցված կախարդանքը։
Թագուհի տոլման փայլում է սեղանին, իսկ թրմօղին ամբողջացնում է հնամենի համերի այդ նախերգանքը։
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Կան հազարավոր չպատմված պատմություններ, և MOV-ում դրանք ձայն են ստանում։
Երևանի սրտում, հին երևանյան քարաշեն շենքի պատերի ներսում, գտնվում է MOV-ը՝ ոչ պարզապես ռեստորան, այլ կամուրջ դեպի հայկական խոհանոցի ժառանգություն, անկեղծ հարգանքի տուրք այս հինավուրց հողերի համային ավանդույթներին։ Այցելեք MOV՝ բացահայտելու հայկական խոհանոցի գանձերը։
ՄԻԱՑԵ՛Ք ՄԵՐ ԹԻՄԻՆ
Տիրապետեք հայկական խոհանոցի վառ աշխարհի արվեստին և գիտությանը։ Կամ դարձեք MOV-ի դեմքը և պատմեք նուրբ համերի պատմությունները։ Առաջնորդեք թիմեր և օգնեք MOV ընտանիքին պահպանել իր մշակույթն ու արժեքները։
ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Խոհանոցը լեզու է։
Հայկական խոհանոցը միշտ եղել է ազնիվ զրուցակից այլ մշակույթների և ավանդույթների համար՝ մնալով բաց աշխարհի առջև։ Միևնույն ժամանակ, հայկական սեղանին երբեք ավելորդ բան չկա․ այստեղ յուրաքանչյուր ուտեստ և յուրաքանչյուր խմիչք ունի իր տեղը համերի մեծ պատկերի մեջ և այն երկխոսության մեջ, որը մենք վարում ենք այս լեզվով։
Հետևեք մեր նորություններին՝ առաջինը տեղեկանալու Հայաստանում և նրա սահմաններից դուրս իրականացվող նոր համագործակցությունների և գործընկերային նախագծերի մասին։


